Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
17/1/2023
share

Մեկնարկում են Մոտկորի զարգացման հայեցակարգերի վերաբերյալ հանրային քննարկումները

2023թ․ հունվարի 19-ից մեկնարկում է Մոտկորի զարգացման հայեցակարգերի հանրային քննարկումները։ Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում «Ահնիձորի զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Հայկ Մաթևոսյանը գրել է․«Թումանյան համայնքի սիրելի ժողովուրդ

Տեղեկացնում ենք, որ ի կատարումն նախորդ տարվանից Մարց գյուղում, ապա Ահնիձորում, մեր համախմբմամբ ստանձնած Մոտկորի զարգացման հայեցակարգերի քննարկումների,

սիրալիր և շահագրգիռ համագործակցությամբ Թումանյանի համայնքապետարանի,

հանուն մեր գյուղերի ներկայի և ապագայի, մեր բնակիչների, մեր սերունդի կյանքի ու հեռանկարի, մեր բնական միջավայրի` լեռների, ջրերի, անտառների, կենդանիների` վայրի բնության պահպանության,`

սկսում ենք հանրային քննարկում-ժողովները, որոնք տեղի են ունենալու Թումանյան համայնքի բնակավայրերում առաջիկա մեկ ամսվա ընթացքում:

Այսպիսով, ս/թ հունվարի 19-ին, ժամը 14.30` Ահնիձորում, Հանրային հանդիսությունների սրահում և հունվարի 20-ին, ժամը 14.30` Մարցում, Համայնքի վարչական ղեկավարի շենքում տեղի կունենան այդ ժողովներից առաջին երկուսը:

Սիրով հրավիրում ենք:

Տեղեկացնում ենք, որ ժողովները դռնբաց են ինչպես համայնքի բոլոր բնակավայրերի բնակիչների, այնպես էլ առհասարակ շահագրգիռ և սրտացավ անձանց և կազմակերպությունների համար:

Մենք վստահ ենք, որ ձեռք-ձեռքի կարող ենք փոխել իրավիճակը մեր համայնքում և նրա շուրջ:

Մեր Մոտկորի կայուն վերընթացի և զարգացման նախաձեռնումը մեր ձեռքում է:

Սիրով`

«Մոտկորի զարգացման միավորում» նախաձեռնություն`

«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամ,

«Բարձրունք» հասարակական կազմակերպություն

«Ահնիձորի զարգացման հիմնադրամ»։

Լուսանկարը՝ Հայկ Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

facebook sharing button facebook